Կարևոր իրադարձություններ

Արարատը հայերին չվերադարձնելով՝ Թուրքիան հանցագործություն է կատարում. Ժիրինովսկի

24 Ապրիլ, 2019 23:39
Արարատը հայերին չվերադարձնելով՝ Թուրքիան հանցագործություն է կատարում. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է, որ հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել:

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին չեն թողնում վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար: Այն Թուրքիային պետք չէ, սակայն այնտեղ հասկանում են դրա արժեքը և չեն վերադարձնում:

Եվ դա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել և չի կարելի մոռանալ: Նման բաները մեզ միավորում են: Եվ այսօր այս հանրահավաքում հայերի առաջ ելույթ եմ ունենում ոչ միայն ես՝ Վլադիմիր Ժիրնովսկիս, այլև ողջ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Եվ ես ձեզ խոստանում եմ, մենք պաշտպանելու ենք ձեզ, ժամանակը ձեր օգտին է աշխատում:

Այնուամենայնիվ արդարությունը կհաղթի, ռուսները նույնպես չեն ների թուրքերին հայ ժողովրդի ցեղասպանության համար»,-  Ժիրինովսկու խոսքը մեջբերում է Rusarminfo-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին