Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. РБК

24 Ապրիլ, 2019 21:30
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. РБК

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեր երկրում այլևս գրաքննություն չկա:

Նրա խոսքով՝ ներկայում մամուլը երկրում ազատ է, «քան երբևէ»: «Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա այնուամենայնիվ բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա», - մեկնաբանել է Փաշինյանը: 
 
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Երբեմն նկատում եմ, որ նման քննարկումներ կան սոցցանցերում, ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ եթե նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ», - ռուսական հեռուստաալիքին հայտնել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ, այնուամենայնիվ, չեն լինելու:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին գիտության, կրթության և մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել է ռուսական հեռուստաալիքներով հակահայկական թեմաների արծարծման հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին