Կարևոր իրադարձություններ

Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարն անձրևից պաշտպանելու համար ծածկում են անջրանցիկ կտորով

24 Ապրիլ, 2019 20:08
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարն անձրևից պաշտպանելու համար ծածկում են անջրանցիկ կտորով

Արդյունաբերական ալպինիստների խումբը սկսել է անջրաթափանց կտորով (բրեզնետ) ծածկել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ֆրանսիական ռադիոյին, ծածկույթը թույլ կտա պաշտպանել տաճարի ներքին հարդարանքն ու օժանդակ կառույցներն աձրևից, որն օդերևութաբանների կարծիքով կարող է տևել մինչև հինգշաբթի:

Ընդհանուր առմամբ, 25 մասնագետ է մասնակցում իրականացվող աշխատանքներին: Կտորով տաճարը պատված կլինի որոշ ժամանակով միայն: Այնուհետև տաճարի գլխավերևում, ինչպես ակնկալվում է, առավել ամուր կառույց կտեղակայվի, որն ստացել է «մեծ անձրևանոց» անվանումը:

 

Լրահոս

Դիտել ավելին