Կարևոր իրադարձություններ

«Սիրելի՛ Հրանտ, կիսում եմ Ապրիլի 24-ի քո ցավը». Ջեմալ Փաշայի թոռը Ցեղասպանության մասին գրառում է կատարել

24 Ապրիլ, 2019 19:02
«Սիրելի՛ Հրանտ, կիսում եմ Ապրիլի 24-ի քո ցավը». Ջեմալ Փաշայի թոռը Ցեղասպանության մասին գրառում է կատարել

Լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է կատարել:

Հիշելով Ստամբուլում սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին՝ նա գրել է. «Սիրելի՛ Հրանտ, գիտեմ, որ շատ հեռու ես, սակայն դարձյալ կիսում եմ Ապրիլի 24-ի քո ցավը»:

Թուրք մտավորականի այս գրառմանը բազմաթիվ օգտատերեր են արձագանքել՝ հիմնականում բացասաբար գնահատելով այն, որ նա, ըստ էության, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ 2017 թվականին գրած ցավակցության մեջ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունն անվանել էր մեծագույն ողբերգություն և հայերին անվանել եղբայր:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքին ձոնված գիրքը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և լույս է սփռում Թուրքիայի՝ թաքնված պատմության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին