Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մանսուրյանը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

24 Ապրիլ, 2019 17:12
Տիգրան Մանսուրյանը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատմեց Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը:

Ասաց, որ իր մայրը հայտնվել է որբանոցում՝ գաղթի ճանապարհին կորցնելով քրոջը: Իր մայրիկի հորը թուրքերն այրել են մարագի մեջ՝ այլ հայ տղամարդկանց հետ միասին: Մանսուրյանը պատմեց, որ իր մոր ընտանիքից փրկվել է միայն եղբայրը՝ իսկ տատը հասել է Հալեպ ու այնտեղ մահացել: «Սա մեր ընտանիքի փաստագրությունն է»,-ասաց կոմպոզիտորը:

Հարցին, թե ինչ պատգամ է նա ստացել իր ծնողներից, Մանսուրյանն ասաց՝ փոխանցել են ունենալ «ոգու կամքի աստվածատուր ուժ և կարողանալ դիմադրել»:

«Մենք կարծես դիմադրելու ծրագրերի մեջ ենք՝ մինչև, հավանաբար, մի օր կգա, երբ թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական»,-ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին