Կարևոր իրադարձություններ

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի. Մխիթարյանի գրառումը

24 Ապրիլ, 2019 15:52
Հեղինակ՝ Հենրիխ Մխիթարյան
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի. Մխիթարյանի գրառումը

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցերում: Նա շնրհակալություն է հայտնել այն ճանաչողներին:

«Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին

Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է ֆուտբոլիստը:

Նա նաեւ օգտագործել է «Մենք երբեք չենք մոռանում» ու «Ոչ ժխտողականությանը» հեշթեգերը: Գրառմանը կից ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել:

Ֆեյսբուքում Մխիթարյանի գրառմանն այս պահին արձագանքել է մոտ 1000 հոգի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին