Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ դեպք Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում

24 Ապրիլ, 2019 14:24
Արտակարգ դեպք Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում։

Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների հետ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ անձանց։

Ինչպես հայտնում է  աղբյուրը՝ նրանք են նշված դպրոցի աշակերտներ՝ 15-ամյա Ե. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 15-ամյա Է. Մ.-ն, 15-ամյա Հ. Ա.-ն, 14-ամյա Տ. Դ.-ն, 15-ամյա Ա. Կ.-ն, 15-ամյա Վ. Յ.-ն, 15-ամյա Վ. Ս.-ն, 14-ամյա Մ.-ն Ս.-ն և 14-ամյա Գ. Ա.-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Է. Մ.-ն, Հ. Ա.-ն., Տ. Դ.-ն, Ա. Կ.-ն, Վ. Յ.-ն, Վ. Ս-ն, Մ. Ս.-ն և Գ. Ս.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ե. Գ.-ի և Գ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին