Կարևոր իրադարձություններ

Լիազորությունները դադարեցրած Սանասարյանը Ծիծեռնակաբերդ էր եկել իշխանության ներկայացուցիչների հետ

24 Ապրիլ, 2019 13:58
Լիազորությունները դադարեցրած Սանասարյանը Ծիծեռնակաբերդ էր եկել իշխանության ներկայացուցիչների հետ

 Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահալիրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյան հայտնեց, որ ինքը շարունակելու է ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի, եւ չի մտածելու այլ երկրներում գտնել իր հանգիստը:

«վստահեցնում եմ՝  ՀՀ-ն դառնալու է շատ ուժեղ, այլ երկրները Հայաստանի հետ ոտք են մեկնելու ինչպես հավասարը հավասարի հետ, եւ ՀՀ-ն լինելու է բոլոր հայերի հայրենիքը»,- ասաց Սանասարյանը:

Սանասարյանը հավելեց,  որ հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, ՀՀ եռագույն դրոշն է եւ զինանշանն է. «Չեմ կարծում, որ ես հեղափոխության սիմվոլն եմ»:

Հարցին, թե ինչու չէր եկել Ծիծեռնակաբերդ կառավարության ներկայացուցիչների հետ, Սանասարյանն ասաց, որ այս պահին իր լիազորությունները կասեցված են. «Իշխանությունները՝ ՀՀ քաղաքացիներն են: Կապ չունի, թե ով ում հետ է գալիս Ծիծեռնակաբերդ, մենք բոլորս միասին ենք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

 

Լրահոս

Դիտել ավելին