Կարևոր իրադարձություններ

Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության պատասխանը տա. Գագիկ Ծառուկյան

24 Ապրիլ, 2019 13:46
Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության պատասխանը տա. Գագիկ Ծառուկյան

Բոլորս էլ տեսնում ենք, որ աշխարհի երկրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, այսօր սփյուռքահայության, ամբողջ ազգի հիմնական նպատակն այն է, որ Ցեղասպանությունը ճանաչում ունենա:

«Ամերիկայի 45-րդ նահանգը արդեն ուզում է ճանաչել, Ֆրանսիան ու Ֆրանսիայի նախագահը ընդունեց, որ ամեն տարի ապրիլի 24-ը սգո օր է, Իտալիան աշխատանքները կատարում է: Սա ոչ թե միայն կառավարությունը, իշխանությունը, խորհրդարանը, դա մեր ամբողջ աշխարհի հայության խնդիրն է: Բոլորը աշխատում են և դրա արդյունքները բոլորն էլ նկատել են, ինքնստինքյան դուք էլ եք զգում, որ կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության պատասխանը տա ամբողջ աշխարհի առաջ: Որ ոչ մի ազգ ցեղասպանությունը  չզգա»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ «լիարժեք նկատել են», որ ամեն տարի մարդիկ այդ վիշտը ապրելով, սգալով ամեն ինչ անում են, որ Ցեղասպանությունը միջազգային ճանաչում ունենա. «Մենք պետք է կարողանանք ներկայացնել այս հարցը՝  ինտերնետով, խորհրդարաններում, մեր կապերով: Դա էնպիսի բան է, որ արդարությունը, ասենք, հիվանդանում է, բայց չի մահանում: Հիմա հարցը ավելի շատ է քննարկվում, ավելի շատ երկրներում են ճանաչում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին