Կարևոր իրադարձություններ

Նոր կառավարությունը երբեք չի կարողանա Թուրքիային ստիպել ընդունել Ցեղասպանությունը. Լիոնի քաղաքապետ

24 Ապրիլ, 2019 13:19
Նոր կառավարությունը երբեք չի կարողանա Թուրքիային ստիպել ընդունել Ցեղասպանությունը. Լիոնի քաղաքապետ

Եթե ուզում ենք միջազգային ճանաչում ունենա Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է հզորացնենք տնտեսությունն ու զարգացնենք մշակույթը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբին, նշելով՝ որ առաջին անգամ է ապրիլի 24-ին գտնվում Հայաստանում. «45 տարի, միշտ այս օրը Լիոնում պայքարել եմ Ցեղասպանության ճանաչման համար, բայց այսօր եկել եմ Հայաստան, և շատ հուզված եմ»,- ասաց նա:

Եթե ուզում ենք՝ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա պետք է շարունակենք պայքարը միջազգային ճանաչման համար: Ըստ Ժերար Կոլլոմբիի՝ հարցն այլ լուծում չունի, Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը:

«Տարբեր ճանապարհներ կան ընդունելու, պետք է նոր մոտեցումներ ստեղծենք: Կարևոր է այլ երկրների աջակցությունը, քանի որ մեր թշնամիներն ունեն նյութական և տնտեսական մեծ ուժեր: Մենք էլ ունենք խելք, և այսօր նոր սերունդը պետք է հետ չնայի, այլ նայի դեպի ապագա»,- ասաց Լիոնի քաղաքապետը, և ավելացրեց, որ պետք է ստեղծվեն հզոր համալսարաններ, և երազելու փոխարեն պետք ստեղծված վիճակը փոխեն:

Հարցին՝ նոր իշխանությունը կարո՞ղ է հասցնել նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Լիոնի քաղաքապետն ասաց՝ «երբեք»: 

 

Լրահոս

Դիտել ավելին