Կարևոր իրադարձություններ

«Ինքնին Հայկական հարցը ինքն է Հայաստանը նոմինալ առումով ուժեղ պետություն դարձնելու միջոցներից մեկը»

24 Ապրիլ, 2019 13:05
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Ինքնին Հայկական հարցը ինքն է Հայաստանը նոմինալ առումով ուժեղ պետություն դարձնելու միջոցներից մեկը»

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արտահայտությունը, թե ցեղասպանության ճանաչման համար պետք ա հզոր Հայաստան, մի կողմից թվում ա թե պարզ ճշմարտություն ա, բայց մյուս կողմից շատ վերացական մի բան ա: Ի վերջո, չէ՞ որ ցեղասպանության ճանաչման ակտեր եղել են նույնիսկ Հայաստան պետություն չեղած շրջանում: Հետեւաբար, հզոր Հայաստան ասվածն էս դեպքում մեխանիկական մի բան ա: Խնդիրը «քաղաքական մտքի հզորությունն» ա: Հայկական անկախ պետության առկայությունը հայկական հարցի միջազգային կոնտեքստը շոշափելիորեն փոխում ա, թե դրանից բխող խնդիրներով, թե հնարավորություններով, եւ ինքնին հայկական հարցը ինքն ա Հայաստանը նոմինալ առումով ուժեղ պետություն դարձնելու միջոցներից մեկը, եթե մենք կարողանում ենք արդյունավետ եւ համարժեք օգտագործել մեր էդ միջոցը»:

 

Լրահոս

Դիտել ավելին