Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»

24 Ապրիլ, 2019 12:33
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Տասնամյակներով մեր կերտած ինքնիշխան եւ անկախ Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքում եղել է եւ պետք է լինի միջազգային ազդեցիկ ատյաններում հայության ցեղասպանության իրավական – պաշտոնական ճանաչումը, որը ոչ միայն հարգանքի տուրք է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի ողջ երկայնքով միլիոն ու կես ցեղասպանված զոհերի հիշատակին, այլեւ Ցեղասպանությունը վերապրողների սերունդների շահերի պաշտպանություն, աշխարհասփյուռ հայության հայրենիք ունենալու իրավունքի վերահաստատում: Ժողովրդավարական հաստատություններով ամրապնդվող Հայաստանն այս ասպարեզում հաջողության հասնելու առավել մեծ հնարավորություններ ունի:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի քաղաքականության անբավարար դատապարտումը պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից 1988-1991 թթ. Սումագայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում եւ Գետաշենում հայերի դեմ ծավալած ցեղասպան նոր գործողությունների, որի հետեւանքով  հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին եւ բռնագաղթվեցին միայն իրենց հայ լինելու պատճառով, իր ավարտին հասավ Նախիջեւանի հայաթափումը:

 «Ժառանգություն»-ը իրավատեր է պաշտպանելու Հայոց դատը բոլոր մակարդակներում՝ հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ու ազգատյաց քաղաքականությունից տուժյալ մեր հայրենակիցների շահերի պաշտպանության: Ընդգրկված լինելով միջազգային ազդեցիկ քաղաքական միավորումներում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն, «Ժառանգություն»-ը շարունակելու է իր հետեւողական գործունեությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման քաղաքական ու դիվանագիտական պայքարում: Այս պայքարի բաղկացուցիչ մասը պիտի դառնան  Ցեղասպանությունից վերապրողների ժառանգներին, միջազգային իրավական նորմերին համապատասխան, Թուրքիայից փոխհատուցման պահանջները:

1915 թ. Օսմանյան Թուքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը ոչ միայն ներկայիս Թուրքիայի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչումն է, այլեւ հայրենատիրությունը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին