Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահի թեկնածուներից առնվազն 5-ն աջակցում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևին. Al Monitor

24 Ապրիլ, 2019 12:07
ԱՄՆ նախագահի թեկնածուներից առնվազն 5-ն աջակցում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևին. Al Monitor

Լուսանկարում՝ Քամալա Հարիսը

ԱՄՆ-ում տեղակայված Al Monitor լրատվամիջոցը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առնչությամբ հոդված է հրապարակել, որում արծարծվում է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, ինչպես նաև անդրադարձ է կատարվում այդ առնչությամբ նախորդ տարիների իրադարձություններին և թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ արդեն ավելի քան 100 կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում ապրիլի 9-ին ներկայացված բանաձևը, որով կոչ է արվում երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  

Լրատվամիջոցն ընդգծում է, որ բանաձևը ստորագրած կոնգրեսականներից մի քանիսը 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներ են:

Նախագահի թեկնածուներից բանաձևին աջակցում են մասնավորապես Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Կալիֆոռնիա նահանգից կրտսեր սենատոր Քամալա Հարիսը, կոնգրեսականներ Թուլսի Գաբարդը՝ Հավայի նահանգից և Սեթ Մոլթոնը՝ Մասաչուսեթս նահանգից, ընդ որում նախագահի մեկ այլ թեկնածու՝ կոնգրեսական Էրիկ Սուոլուելը, նման կոչ պարունակող բանաձևը ստորագրել էր 2017-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին