Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

«Թուրքիան չի պատրաստվում ռուսական С-400 համակարգերն Ադրբեջանում տեղակայել». Չավուշօղլու

24 Ապրիլ, 2019 11:26
«Թուրքիան չի պատրաստվում ռուսական С-400 համակարգերն Ադրբեջանում տեղակայել». Չավուշօղլու

Անկարան Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանին և Քաթարին փոխանցելու մտադրություն չունի: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«С-400-ներն Ադրբեջանում կամ Քաթարում տեղակայելու մասին խոսք չկա: Մենք նման հարց երբեք չենք քննարկել: Այդ տեղեկությունը մշտապես արծարծվում է լրատվամիջոցներում, մինչդեռ իրականում այդ հարցը շատ պարզ է. մենք Ռուսաստանի հետ ենք պայմանագիր կնքել, և այժմ բանակցում ենք համակարգերի մատակարարման ժամկետների շուրջ: Եթե Ռուսաստանը որոշի համակարգերն Ադրբեջանին վաճառել, դա կարվի ուղղակի կերպով՝ առանց միջնորդների, առավել ևս հաշվի առնելով այն, որ այդ երկրները լավ հարաբերություններ ունեն»,- ասել է արտգործնախարարը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնությունից գնած С-400 «Հաղթանակ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես Ադրբեջանի կամ Քաթարի տարածքում տեղակայելու հնարավորության մասին՝ նշելով, որ իշխանությունների նման մտադրությունները կարող են կապված լինել ԱՄՆ-ից գնված F-35 կործանիչներին չխանգարելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Մատակարարումը նախատեսվում է ամռանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին