Կարևոր իրադարձություններ

Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք նախապայմաններով երբևէ չենք խոսել. Ալեն Սիմոնյան

24 Ապրիլ, 2019 11:17
Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք նախապայմաններով երբևէ չենք խոսել. Ալեն Սիմոնյան

Ամեն տարի մի նոր գործընկեր երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։  Հարցին՝ ինչո՞ւ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց՝ Սիմոնյանը պատասխանեց.

«Ես ի սկզբանե, նույնիսկ այն ժամանակ չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել»։

ԱԺ փոխխոսնակը նշեց նաև, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել.

«Կարծում եմ, մեր դիրքորոշումը չի փոխվել և մեր դիրքորոշումները բազմիցս հնչել են, մենք նախապայմանների լեզվով այս հարցում երբևէ չենք խոսել»։

 

Լրահոս

Դիտել ավելին