Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

24 Ապրիլ, 2019 11:16
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին,  20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում ոգևորել է այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասաց դեսպանը:

 

Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում:  «Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք  հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշեց Լին Թրեյսին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին