Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի որդին այցելել է Ծիծեռնակաբերդ

24 Ապրիլ, 2019 11:06
Շառլ Ազնավուրի որդին այցելել է Ծիծեռնակաբերդ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քիչ առաջ նա այցելել է Ծիծեռնակաբերդ:

 Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասել է Նիկոլա Ազնավուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին