Կարևոր իրադարձություններ

Կրեմլը հայտարարել է Պուտինի և Ալիևի՝ Պեկինում կայանալիք հանդիպման մասին

23 Ապրիլ, 2019 21:37
Կրեմլը հայտարարել է Պուտինի և Ալիևի՝ Պեկինում կայանալիք հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարելիք այցի շրջանակներում ապրիլի 26-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

Վերջինիս խոսքով՝ նախագահները կարող են հանդիպել նաև ամռան-աշնան ամիսներին: «Ապրիլի 26-ին կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջերս առաջնորդները զրուցել են հեռախոսով և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը», - ասել է Ուշակովը՝ շեշտելով, որ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ հարցերի, այնպես էլ այլ թեմաների:

«Նախատեսվում է, որ երկու կողմերի շփումները չեն սահմանափակվի միայն Պեկինում կայանալիք հանդիպմամբ, նախատեսվում են այլ շփումներ ևս, այդ թվում և ամռանը կամ աշնանը», - շարունակել է Պուտինի օգնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին