Կարևոր իրադարձություններ

Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցում

23 Ապրիլ, 2019 19:46
Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցում

Ահաբեկիչները ծրագրում էին հարձակում իրականացնել Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցի վրա, սակայն նրանց ծրագրերը ձախողվել են, հայտնում է AFP-ն՝ հղում անելով  ոստիկանության աղբյուրներին:

Գրոհայինների ևս մեկ թիրախ համարվող հյուրանոցի անունը չի նշվում: Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը գրանցվել էր հյուրանոցում և կիրակի այնտեղ էր, սակայն, այս պահին չպարզված պատճառով, պայթուցիկ սարքը չէր գործարկել:

Ոստիկաններին ավելի ուշ հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Նրանց տեսնելով՝  չարագործը պայթուցիկը գործարկել է, որի հետևանքով 2 մարդ է զոհվել:

Ոստկանությունում աղբյուրները հայտնել են նաև, որ կիրակի իրագործված հարձակումների գործում առանցքային դերակատարում են ունեցել Կոլոմբոյից համեմունքների հարուստ վաճառականի երկու որդիները: Նրանք են գործակել պայթուցիկները Shangri-La և  Cinnamon Grand հյուրանոցներում:

Գործակալության աղբյուրը նշել է, որ երիտասարդները National Thowfeek Jamaath (NTJ) խմբավորման առանցքային անդամներն էին։

 

Լրահոս

Դիտել ավելին