Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Քննվում են «Հյուսիս-Հարավ» ճանապարհին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումները

23 Ապրիլ, 2019 19:06
Քննվում են «Հյուսիս-Հարավ» ճանապարհին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը: 

Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություն:

Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որակական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակերպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները, ինչպես նաեւ քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին