Կարևոր իրադարձություններ

Երևանում կտեղադրվի Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

23 Ապրիլ, 2019 18:34
Երևանում կտեղադրվի Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Կասյան փողոց թիվ 3 հասցեում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվեց Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

Միջնորդությունը ներկայացրել էին Պերճ Զեյթունցյանի ընտանիքի անդամները։

Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1965-1968թթեղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975թթ.՝ հեռուստաֆիլմերի«Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986թթ.՝ Հայաստանի գրողների միությանքարտուղարը։ 1991-1992թթեղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարըՀեղինակել է մի շարքվեպերվիպակներպիեսներինչպիսիք են՝ «Արշակ Երկրորդ», «Մեծ լռություն», « Ծնվել է ու մահացել» և այլնՆրա պիեսները բեմադրվել են Երևանի ԳՍունդուկյանի անվան ազգայինակադեմիական և ՀրՂափլանյանի անվան դրամատիկական թատրոններումԱրժանացել էՀԽՍՀ պետական մրցանակի, «Մովսես Խորենացի» մեդալիՀայաստանյայց ԱռաքելականՍուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, «Հայ արվեստի ասպետ» կոչմանը, «Ոսկե գրիչ» մրցանակիՊերճ Զեյթունցյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին՝ Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին