Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը խոսել է ՌԴ նախագահի և այլ երկրների ներկայացուցիչների՝ Հայաստան սպասվող այցերի մասին

23 Ապրիլ, 2019 17:52
Ալեն Սիմոնյանը խոսել է ՌԴ նախագահի և այլ երկրների ներկայացուցիչների՝ Հայաստան սպասվող այցերի մասին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ երկրների ներկայացուցիչների Հայաստանի սպասվող այցերի մասին՝ նշելով, որ Պուտինի այցը նախատեսվում է 2019թ. ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը Հայաստան չի ժամանել 2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո մեկ տարվա ընթացքում, Սիմոնյանը նշեց, որ պատճառը զուտ տեխնիկական է՝ պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և ընտրություններով: «Շփումները Փաշինյանի և Պուտինի միջև ամենահաճախակի և ամենաջերմ բնույթն են կրում»,- նշեց Սիմոնյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019թ. աշնանը:

 

Լրահոս

Դիտել ավելին