Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

23 Ապրիլ, 2019 17:30
Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Հայաստանի զբոսաշրջության արդյունաբերության մեջ նշանակալի և կարեւոր իրադարձություն է լինելու. ապրիլի 26–ից 28–ը Երևանում կանցկացվի «Ին Տուր Էքսպո 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Տեղի է ունենալու թվով 6–րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Բավականին հեղինակավոր, ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում հայտնի մի ցուցահանդես, որը շատ կարևոր է Հայաստանի զբոսաշրջության համար»,– ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մասնակիցներին գործարար կապեր հաստատել միմյանց հետ։

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանի խոսքով՝ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝  Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է զբոսաշրջության ոլորտը գրեթե ամբողջությամբ։ Մենք ունենք և՛ տուրօպերատորներ, և՛  հանգստյան տներ, և՛  հյուրանոցներ, և՛ ռեստորաններ, որոնք իրար հետ ստեղծում են զբոսաշրջային պրոդուկտ»,– մեջբերեց Վահագն Միրիջանյանը։

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը: Ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ աշխատում են Հայաստանի հինգ մարզերում։

«Մենք աշխատում ենք թանգարանների հետ, աշխատում ենք հայաստանյան փառատոների, ինչպես նաև արհեստագործ վարպետների հետ, որոնք բոլորը ներկայացված կլինեն ցուցահանդեսում»,– ասաց Մխիթարյանը։

Ցուցահանդեսի կազմակերպչի խոսքով՝ ոլորտի առաջատարների կողմից անցկացվելու են սեմինարներ, լինելու է նաև պատվավոր հյուր՝ հայտնի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին