Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց

23 Ապրիլ, 2019 16:20
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում, այլ գնալ մարզեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ պատգամավորները կգնան իրենց ընտրատեղամասեր։

«Մարզեր կգնան ոչ միայն տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավորները, այլև մյուս պատգամավորները։ Անձամբ ես կլինեմ ոչ թե Երևանում, այլ 3 մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց նա։

Մակունցի խոսքով՝ Կառավարությունը տեղեկացրել է, որ Քաղաքացու օրը առավոտյան ժամը 10-ից մինչև 21։30  միջոցառումներն են լինելու։ Հարցին՝ Շիրակի մարզի տնակային ավանի բնակչին ինչպե՞ս եք համոզելու նշել քաղաքացու օրը և ինչպե՞ս եք բացատրել, որ 124 միլիոն դրամը հենց իր արժանապատվության համար է ծախսվել (չհաշված Գյումրիի համայնքային բյուջեից ևս 1 մլն դրամ է հատկացվել տոնը նշելու համար), Մակունցը նշեց, թե ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց ձևով կտրամադրվի, որպեսզի նպատակահարմարությունը պարզվի։

Հարցին, որ օրինակ Գյումրիի  ավագանին որոշել է, որ 500 հազար տրամադրելու է հրավառությանը, 250 հազար՝ ֆուրշետին, 250 հազար՝ տրասնպորտային ծախսերին, ո՞վ է օգտվելու այդ ֆուրշետի, դա որքանո՞վ է քաղաքացու դերի արժևորման մեջ մտնում, Մակունցն արձագանքեց. «Կառավարությունից կստանանք ծախսերի բացվածք: Ես տեղյակ չեմ, որ ֆուրշետ է նախատեսվում։ Բայց եկեք համեմատենք պետությունն ընտանիքի մոդելի հետ․ չէ՞ որ ընտանիքն էլ կարիք է ունենում ժամանակ առ ժամանակ ինչ-որ տոն նշելու՝ անգամ եթե ֆինանսական առումով շատ մեծ հնարավորություն չունի: Այսինքն՝ բարոյահոգեբանական հարց է։ Իհարկե, պետք է ծախսերի արդյունավետությունն արդարացված լինի»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ լինելու են մարզային քննարկումներ, որոնց կմասնակցեն մարզի բնակիչները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին