Կարևոր իրադարձություններ

ՌԴ դեսպանը՝ «Էրեբունի» ավիաբազայի վերազինման մասին

23 Ապրիլ, 2019 14:53
 ՌԴ դեսպանը՝  «Էրեբունի» ավիաբազայի վերազինման մասին

«Էրեբունի» ռուսական ավիաբազայի զարգացման վերաբերյալ որոշ  նախագծեր կան, սակայն ես տեղեկություններ չունեմ դրա ամբողջական վերազինման մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում  ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության  արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որի համաձայն Երևանում «Երեբունի» օդանավակայանում ռուսական բազայի վերազինման գործընթաց է նախատեսվում։ 

Սերգեյ Կոպիրկինը հայտնեց, որ ասյ թեմայի վերաբերյալ խոսելուն դեռևս պատրաստ չէ․  «Կան զարգացման որոշակի նախագծեր, բայց ինչ վերաբերում է ամբողջական վերազինմանը և նոր տեխնիկայով հագեցմանը, ինձ նման ծրագրերի մասին հայտնի չէ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին