Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում Էրդողանի դաշնակիցները կփորձեն խանգարել Հայոց Ցեղասպանության տարելիցի օրվա ակցիային

23 Ապրիլ, 2019 14:48
Վաշինգտոնում Էրդողանի դաշնակիցները կփորձեն խանգարել Հայոց Ցեղասպանության տարելիցի օրվա ակցիային

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակիցները որոշել են  կրկնել նրա՝ ամերիկացիների արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքից օգտվելուց խանգարելու փորձելու: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեն (TASC) պատրաստվում է  ապրիլի 24-ին ակցիա անցկացնել այն ժամանակ, երբ հայերը Վաշինգտոնում Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ ակցիա կանցկացնեն: 

Այս տարի թուրք-ամերիկյան կազմակերպությունն առաջին անգամ ստացել է ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունների թույլտվությունը ակցիա անցկացնել դեսպանի նստավայրից քիչ հեռու գտնվող  շրջանում, որտեղ 2017-ի մայիսին Էրդողանի անվտանգտության աշխատակցիները դաժանաբար ծեծել էին խաղաղ ցուցարարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին