Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին

23 Ապրիլ, 2019 14:00
Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է մամուլի այն տեղեկությունը,  որ վարչապետն իր աշխատակազմի ղեկավարից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ «Իհարկե ոչ»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Վլադիմիր Կարապետյանը։

 

Ինչ վերաբերում է Փաշինյան-Աղաջանյան հարաբերություններին, ապա խոսնակը դրանք փայլուն որակեց։ ‹‹Նրանք փայլուն հարաբերությունների մեջ են››,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում ներկայացնել՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար: Վարչապետի աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ ազատվել էին աշխատանքից և ըստ մամուլի, դա եղել է Աղաջանյանի կողմից աշխատանքը ոչ պատշաճ համակարգման պատճառով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին