Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության օպտիմալացման մասին օրենքը

23 Ապրիլ, 2019 13:00
Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության օպտիմալացման մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ այս նախագիծը Ազգային ժողովում ընդունվեց 70 կողմ, 40 դեմ ձայներով ։

Նախագծով նախատեսվում է  կառավարության օպտիմալացմանը ու  կրճատումներին։  Նախագծի համաձայն կառավարություը կունենա 12 նախարարություն՝ գործող 17 նախարարությունների փոխարեն։ Կկրճատվի  200 աշխատատեղ։
Ազգային ժողովում օրենք նախագծին  դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին