Կարևոր իրադարձություններ

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից

23 Ապրիլ, 2019 12:01
Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին գրում է armtimes.com կայքը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում: Я

Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Լրահոս

Դիտել ավելին