Կարևոր իրադարձություններ

Գեղամ Սարմազյանը չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ որդին. ՊԵԿ-ը հերքում է

23 Ապրիլ, 2019 11:58
Գեղամ Սարմազյանը չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ որդին. ՊԵԿ-ը հերքում է

Այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր վարորդի մորաքրոջ որդուն նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող՝ Նորագավիթի մաքսային կետի տնօրեն: Ապա հիշեցրել, որ երկու շաբաթ առաջ «վարչապետը այդ մաքսակետում կարգադրել էր աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ մաքսատան պետը»,- գրել է կայքը:

Պետական եկամուտների կոմիտեն հերքում է այս տեղեկությունը:

«Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: Մաքսային ծառայության փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը, ով ՊԵԿ նախագահի հրամանով ապրիլի 15 ի նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ՝ չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ որդին։ Նա համակարգում վաղուց է աշխատում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Գեղամ Սարմազյանը համակարգում տեսուչից հասել է մինչեւ տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ, վերջին մոտ 6 ամիսներին էլ եղել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ՊԵԿ լրատվության վարչությունից։
 

Լրահոս

Դիտել ավելին