Կարևոր իրադարձություններ

Այսուհետ ձկան կերից նմուշներ կվերցնեն՝ հակաբիոտիկների եւ հորմոնների օգտագործումից խուսափելու համար

23 Ապրիլ, 2019 11:33
Այսուհետ ձկան կերից նմուշներ կվերցնեն՝ հակաբիոտիկների եւ հորմոնների օգտագործումից խուսափելու համար

կնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման եւ փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող եւ արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գեորգի Ավետիսյանը կարեւորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:

Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների եւ հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին