Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23 Ապրիլ, 2019 10:02
Հայաստանում կան  փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

 

Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին