Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի եւ Աղաջանյանի հարաբերությունները լարված են. վարչապետը պահանջել է հրաժարականի դիմում գրել․ «Փաստ»

23 Ապրիլ, 2019 08:41
Փաշինյանի եւ Աղաջանյանի հարաբերությունները լարված են. վարչապետը պահանջել է հրաժարականի դիմում գրել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային եւ հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը եւ Ամալ յա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով:

Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը եւս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին