Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին․ «Իրատես»

23 Ապրիլ, 2019 08:27
«Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «պրպտուն», ոչ միայն Մեռելոցի, այլեւ սբ Ծննդյան եւ Հարության օրերը փոխող (ապրիլի 21-ին, զատկական սուրբ Ավետիսը տալիս, Փաշինյան Նիկոլը խառնեց Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոները) իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը:

Իշխանամերձ աղբյուրներն ասում են, թե առաջիկա «Եվրատեսիլում» Հայաստանը, ըստ ամենայնի, որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին, ելնելով Ղարաբաղյան խնդրում Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների «խաղաղության-հումանիտար» ծրագրերի պլատֆորմից։

Ի դեպ, «Եվրատեսիլի» ադրբեջանցի ներկայացուցիչ Չինգիզի երգը եվրոպական բուքմեյքերները համարում են լուրջ ֆավորիտ, եւ Հայաստանն իր լուման կունենա այդ հաղթանակում: Հիշենք` «Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Իսրայելում` մայիսի 14-18-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին