Կարևոր իրադարձություններ

Մաքսատան պատմությունից հետո ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլ... «Հրապարակ»

23 Ապրիլ, 2019 08:19
Մաքսատան պատմությունից հետո ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլ... «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից եւ դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սեւ շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլեւ աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին, զգաստ վիճակում են եղել նաեւ այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։

Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի եւ իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարեւոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձեւով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին