Ռուսական АвиаПорт տեղեկատվական-վերլուծական գործակալությունը ներկայացրել է այն հիմնական ուղղությունների ցանկը, որոնք Ռուսաստանում մայիսյան տոների ժամանակ ամենաշատ պահանջարկը կունենան ռուս զբոսաշրջիկների շրջանում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ մայիսին ռուս զբոսաշրջիկների 55%-ը կճանապարհորդի սեփական երկրում, մյուս 45%-ը՝ արտերկրում:
Միջազգային ուղղությունների ցանկը գլխավորել են Թբիլիսին, Փարիզը և Պրահան: Հայտնի ուղղությունների ցանկում են նաև Երևանը, Ստամբուլը, Թել Ավիվը և Բարսելոնան, ընդ որում՝ ամենաշահավետ ուղղությունը, պարզվում է, Երևանն է. այն այցելելու համար ինքնաթիռի տոմսերի գները սկսվում են 11 հազար ռուբլուց: