Կարևոր իրադարձություններ

Իմ ու վարչապետի դժգոհությունը չի կարող պատճառ դառնալ «Կիսաբաց լուսամուտների» փակման համար

22 Ապրիլ, 2019 18:13
Իմ ու վարչապետի դժգոհությունը չի կարող պատճառ դառնալ «Կիսաբաց լուսամուտների» փակման համար

«Ես էլ եմ պարբերաբար դժգոհում «Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդումից, որը մեր տանը դիտվող հաղորդումների ցանկում չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով  դիտարկմանը, որ  լինելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մակարդակից, հիմա ինչ ճակատագիր է սպասում այդ հաղորդմանը։

«Մի բան է դժգոհելը, մեկ այլ բան է օրենսդրական կարգավորում տալը, որովհետեւ լինելով շատ ցածր որակի եւ ցածր խավի ներկայացուցիչների ի ցույց դնելով, բայց մեր իրավական վարչությունը չի գտել այդ հաղորդման մեջ օրենքի խախտումներ։ Մեր գործունեության մեջ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր ճաշակով, այլ միմիայն օրենքով»,– ասաց նա։

Հակոբյանը նաեւ նշեց, որ որոշ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում՝ մեղմացնելու այդպիսի հաղորդումների հետեւանքները։

«Իմ, վարչապետի եւ հասարակության նույնիսկ արդարացված դժգոհությունները չի կարող իրավական հետեւությունների հիմք դառնալ»,– ասաց Հակոբյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին