Կարևոր իրադարձություններ

Ես վարչապետի կարգավիճակն ընկալում եմ, որպես աշխատանք.Փաշինյան

22 Ապրիլ, 2019 17:36
Ես վարչապետի կարգավիճակն ընկալում եմ, որպես աշխատանք.Փաշինյան

 Այսօր Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնեց, որ ինքը միշտ ասում է՝ հին դիսկուրսի, առուփախի տրամաբանությունը թողեք, մեր կառավարությունը չի մտածում՝ վայ հազիվ իշխանությունը ձեռքներս է ընկել, հիմա ում պետք է խփենք, ում պիտի նստացնենք, ում բիզնեսը պետք է խլենք, էդ խլած բիզնեսն ում պիտի տանք, որ իշխանությունը պահենք:

«Մեր ընկալման մեջ նման բան չկա, որովհետեւ ես վարչապետի կարգավիճակն ընկալում եմ, որպես աշխատանք: Այստեղ կապ ունի, թե մարդն իր դերն որպես ինչ է ընկալում, ինքը խնդիր լուծո՞ղ է, թե՞ ինքը հրահանգնել լսող եւ խնդրանքներ մատուցող սուբյեկտ է»,-հայտնեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին