Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ի վճիռը հաղթանակ է Հայաստանի համար. փաստաբաններ Ամալ Քլունի և Ջեֆրի Ռոբերթսոն

16 Հոկտեմբեր, 2015 10:37
ՄԻԵԴ-ի վճիռը հաղթանակ է Հայաստանի համար. փաստաբաններ Ամալ Քլունի և Ջեֆրի Ռոբերթսոն

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի իրավացիությունը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:

«ՄԻԵԴ-ը վճռեց, որ հայցվորի խոսքի ազատության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը բացառապես կասկածի տակ չառավ 1915թ. հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստը, ինչը նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են»,-նշվում է հայտարարության տեքստում:

Ինչպես նշում է asbarez.com-ը, փաստաբանները նաև մանրամասնել են, որ Հայաստանի կառավարությունը միջամտել է այս գործին միայն այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի ստորին պալատն ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ցեղասպանության փաստը։

«Ուստի մենք` որպես փաստաբաններ, որոշեցինք ուղղել այս կոպիտ սխալը, ու ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հենց այդպես էլ վարվեց։ Այսօրվա դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը. ավելին` 10 դատավորներն ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ դատավորներից 7-ը հայտնեցին, որ Հայոց ցեղասպությունը պատմականորեն հաստատված փաստ է։ Բացի այդ, տվյալ դատավճիռը սատարում է հայերի` իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը»,- նշել են փաստաբանները։

Քլունին և Ռոբերթսոնը նաև հավելել են, որ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը կարևորող դատավճիռը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի համար, որտեղ արձանագրված են վատագույն ցուցանիշները խոսքի ազատության բնագավառում։

«Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի և նրա պես մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումները` վերջիններին մեղադրելով 301-րդ հոդվածը խախտելու, այն է՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Մենք բոլորս կոչ ենք անում չեղարկել այդ հոդվածն ու դադարեցնել դրա շրջանակում իրականացվող բոլոր հետապնդումները»,-նշել են փաստաբանները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին