Կարևոր իրադարձություններ

Այսօր մեր ժողովրդագրական խնդիրները կապված են նրա հետ, թե մենք 20 տարի առաջ մեր մանկապարտեզներում երեխաներին ինչ ենք ասել. Փաշինյան

22 Ապրիլ, 2019 17:01
Այսօր մեր ժողովրդագրական խնդիրները կապված են նրա հետ, թե մենք 20 տարի առաջ մեր մանկապարտեզներում երեխաներին ինչ ենք ասել. Փաշինյան

 Այսօր Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ երկրում ժողովրդագրական խնդիրների մասին, վարչապետը նշել է, որ այսօր մեր ժողովրդագրական խնդիրները կապված է նրա հետ, թե մենք 20 տարի առաջ մեր մանկապարտեզներում երեխաներին ինչ ենք ասել։

«20 տարի առաջ շատ տարածված էր, համենայն դեպս գյուղական բնակավայրերում,  Երեւանում էլ եմ ես նման երեւույթների հանդիպել, որ երբ երեխան սկսում էր խոսել, իհարկե նաեւ զվարճանքի համար նրան հայհոյանքներ էին սովորեցնում։ Կարեւոր է՝ թե ինչ արժեքներով ենք դաստիարակում երեխային։ Դրանից հետո եկավ կրիմինալ ենթակուլտուրան։ Երեխաները տեսնում էին, թե հասարակության մեջ ինչ հարգանքով էին խոսում, օրինակ, օրենքով գողերի հանդեպ։ Ոչ մեկ հարց չի տալիս՝ ինչպե՞ս կարելի է հարգել մեկին, որի գործը ուրիշի տունը թալանելն է կամ ուրիշի գրպանից փող գողանալն է կամ հանցագործություն պատվիրելն է»,–նշեց նա։

Վարչապետը կարծում է՝ դեռ նախակրթարանից երեխային պետք է հստակ ուղերձներ հղել.

«Ես գտնում եմ՝ մեր նախակրթարանի երեխաներին պետք է ասենք հետեւյալը՝ եթե աղջիկ է՝ պետք է ասենք, որ դու 22 տարեկանում պետք է ունենաս բարձրագույն կրթություն, իմանաս 3 օտար լեզու, ունենաս 3 տարվա աշխատանքային փորձ, այսինքն՝ մինչեւ մասագետ դառնալը փող աշխատելու փորձ ունենաս։ Տղային էլ մենք պետք է այդ նույն բանը ասենք։ Մեր այսօրվա խնդիրները կապված են նրա հետ, որ մենք մեր երեխաներին ուղերձ չենք տալիս,թե ինչի ենք նրանց պատրաստում։ Մենք իր մտքի մեջ ապագա չենք կառուցում։ Չենք ասում դպրոցում ինչով պետք է զբաղվի, դպրոցից հետո՝ ինչով եւ 50 տարի ինչ երկրում պիտի ապրի»։

 

Լրահոս

Դիտել ավելին