Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կվնասի հեղափոխությանը.Ալեն Սիմոնյան

22 Ապրիլ, 2019 16:09
Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կվնասի հեղափոխությանը.Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանելով ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը՝ նշեց, որ Հայաստանում գործում են պետական մարմիններ, այդ թվում՝ իրավապահ, որոնց վստահում են բոլորը:

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը չի կարող շինծու լինել։

«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը եթե որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի լինի և գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է», - ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե ինչքանո՞վ քրեական գործը կվնասի հեղափոխությանը, Սիմոնյանը պատասխանեց.

«Վնաս կտա, իհարկե, ինձ համար դա ցավալի կլինի, բայց միևնույն ժամանակ, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև ինձ համար տհաճ թեմա է»։

Արձագանքելով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պնդմանը, թե «գործը սարքած է», ԱԺ փոխնախագահը հայտնեց. «Դա վաղուց անցած թեմա է, Հայաստանում գործ չեն սարքում։ Ես կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել և կարծում եմ, որ նման հայտարարություն է անում՝ հետագա մարտավարություն մշակելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին