Կարևոր իրադարձություններ

Մարտի մեկի մասին խոսելիս Արարատ Միրզոյանը փշաքաղվեց

22 Ապրիլ, 2019 16:00
Մարտի մեկի մասին խոսելիս Արարատ Միրզոյանը փշաքաղվեց

«Շատ սիմվոլիկ ստացվեց, որ այս օրենքի նախագիծը քննարկվեց հենց այս օրը. կլոր մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»,- «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանը 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հիշեց և ներկայացրեց մի քանի դրվագ, երբ ինքն ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտաում է եղել:

«Այն հարվածը, որը հասցվեց ՀՀ քաղաքացիներին և պետականությանը 2008 թվականի մարտի 1-ին, դա հաղթահարելու համար պահանջվեց ուղիղ 10 տարի: Ինչ եղավ հետո, իրոք շատ հուզիչ էր: Ես սա իսկապես առանց հումորի եմ ասում և փշաքաղեցնող: Ես ուզում եմ, որ որպես օրենսդիրներ, արձանագրենք, որ այդպիսի բան ՀՀ-ում միանշանակ այլևս երբեք չի լինելու»,-եզրափակեց նա:


 

Լրահոս

Դիտել ավելին