Կարևոր իրադարձություններ

Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա․ Միրզոյան

22 Ապրիլ, 2019 13:22
Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա․ Միրզոյան

 Այսօր ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսելով ՊՎԾ ղեկավարին առաջադրված մեղադրանքի մասին՝ նշեց,որ ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում։ Սակայն, միեւնույն ժամանակ Միրզոյանը հավելեց, որ առաջադրված մեղադրանքի հետեւանքով չի տուժի հեղափոխության վարկանիշը, ավելին՝ ցանկացած պարագայում միայն կավելանա։

ԱԺ նախագահը հայտնեց նաև,  որ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, բայց դա քննության վրա ազդեցություն ունենալ չի կարող.

«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ որեւէ կապ չունի նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի-ծանոթ-բարեկամ լինել-չլինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի, կամ որոշման, վճռի վրա»։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե գործը շինծու է, ինչպես պնդում է նաեւ Սանասարյանի պաշտպանը, Միրզոյանն ասաց․

«Տեսականորեն՝ պետական կառավարման որեւէ օղակում, այդ թվում եւ իրավապահ մարմիններում որեւէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։ Դրա համար կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, միջոցառումներ, պատիժներ։ Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»։

 

Լրահոս

Դիտել ավելին