Կարևոր իրադարձություններ

Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան

22 Ապրիլ, 2019 12:47
Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում  մեկնաբանել այն փաստը, որ իր եղբայրը օրերս կազմակերպել է մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված միջոցառում-ակցիան։

«Իմ սկզբունքն այն է, որ իմ ազգականների հայտնած մտքերը չեմ ցանկանում նույնականացնել, նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելուն: Ես այդ թեմայից չեզոք և հեռու եմ: Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն՝ այլ: Ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հայացքներով», - այսօր ԱԺ-ում,  լրագրողների հետ զրույցում, հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյո՞ք, ինքը՝ պատգամավորը երբևէ օգտագործել է մարիխուանա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց։
Ինչ վերաբերում է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելուն, պատագամավորն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է՝ որոշներում, օգտագործում են բաց, իսկ որոշներում էլ՝ մահապատիժ կա։ «Այդ հարցը պետք է խորը ուսումնասիրել, ճիշտ պատասխան պետք է տրվի», - ասաց Բաղդասարյանը։

Պատգամավորը նշեց, որ ԱՄՆ-ում, օրինակ իր ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, այնտեղ ընդունելի է։
«Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են, բայց ես, օրինակ, դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է», - ասաց պատգամավորը։

Նկատենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, օրերս մարիխուանայի միջազգային օրվա կապակցությամբ ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին