Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացիները վստահեցին ձեզ. Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն

22 Ապրիլ, 2019 12:23
Ուկրաինացիները վստահեցին ձեզ. Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու առթիվ, որոնց երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Յանուկովիչի ուղերձը ԶԼՄ-ների համար տարածել է նրա մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը: Յանուկովիչը նշել է, որ այժմ Զելենսկու առջեւ ոչ դյուրին խնդրներ են ծառացած:

«Գլխավորներն են՝ խաղաղություն բերել մեր երկրին, միավորել ու հաշտեցնել ուկրաինական ժողովրդին, վերականգնել օրինականությունն ու արդարությունը»,- հայտարարել է նա: Նախկին նախագահը, ասված է ուղերձում, «խոնարհվում է ուկրաինական իմաստուն ժողովրդի առաջ, որը թույլ չտվեց իրեն խաբել, տեղի չտվեց սադրանքներին ու ստին, այլ գիտակցված ընտրություն կատարեց»: «Ուկրաինացիները վստահեցին ձեզ եւ հուսով են, որ դուք մեր ժողովրդին կվերադարձնեք խաղաղությունն ու բարգավաճումը»,- ասել է Յանուկովիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին