Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երեւանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են մարիխուանայի միջազգային օրը նշելուն՝ ասաց, որ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է:
Հիշեցնենք, որ շաբաթ՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն:
Ոստիկանները միջամտել են՝ նշելով, որ այստեղ երեխաներ են նաեւ խաղում եւ նրանց իրավուքնները գերակա են ըստ Սահմանադրության: Իրավապահները նկատել են, որ մարիխուանայի օգտագործումը քրեորեն պատժելի արարք է. «Հավաքը դադարեցնելու պահանջ չեմ ներկայացնում, բայց ներկայացնում եմ, որ հավաքն անցկացվի այն ձեւով, որ օրենսդրության պահանջները չխախտվեն, որ 6-7 տարեկան երեխան չգա սրան ծանոթանա»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ի վերջո, ակցիայի մասնակիցները դադարեցրել են ակցիան: