Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հայտարարել է, որ դեպի Կիև տոմս է գնել

22 Ապրիլ, 2019 10:50
Սաակաշվիլին հայտարարել է, որ դեպի Կիև տոմս է գնել

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ արդեն դեպի Կիև տոմս ունի: Նա մտադիր է Ուկրաինա վերադառնալ իր՝ երկիր մուտք գործելու արգելքի չեղարկումից հետո, գրում է news.liga.net-ը:

Նա դիմում է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայություն իր դեմ սահմանված արգելքի չեղարկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ արգելքն ապօրինի սահմանվել է ընտրություններում պարտված Պյոտր Պորոշենկոյի կողմից, և ինքը ցանկանում է մեկնել երկիր և պաշտպանել իրեն: 

Նա Ուկրաինայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն «իրական ընտրական հեղափոխություն» է անվանել ու նշել, որ Զելենսկիի համար բարդ կլինի պայքարելը ոչ միայն հին քաղաքական դասի, այլև մաֆիայի դեմ, որը տիրում է երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին