Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում

22 Ապրիլ, 2019 10:32
Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում

Ազգային ժողովը շարունակում է իր նիստերի աշխատանքը: Նշենք, որ բացառիկ երեւույթ է, որ  խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը չի սպառել եւ ստիպված է հաջորդ շաբաթ շարունակել իր աշխատանքը:

Այսօր տեղի կունենա Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, որն այս պահին զբաղեցնում է գյուղնախարարի պարտականությունների կատարողի պաշտոնը:

Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում է նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը եւ այլ նախագծեր:

 

Լրահոս

Դիտել ավելին