Կարևոր իրադարձություններ

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին տոնում է ծննդյան 93-ամյակը, որն այս տարի համընկել է Զատկի տոնի հետ

21 Ապրիլ, 2019 23:00
Էլիզաբեթ Երկրորդ թագուհին տոնում է ծննդյան 93-ամյակը, որն այս տարի համընկել է Զատկի տոնի հետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը տոնում է ծննդյան 93-ամյա հոբելյանը, որն այս տարի համընկել է Զատիկի տոնակատարության հետ:

Ինչպես գրում է Fox News-ը, թագուհին միապետական ընտանիքի այլ անդամների հետ միասին առավոտյան այցելել է Զատկի պատարագին, որը մատուցվել է Վինձորյան պալատի տարածքում գտնվող Սուրբ Ջորջի մատուռում:

Թագուհուն ուղեկցել են արքայազն Ուիլյամսը, նրա կինը՝ դքսուհի Քեյթը, արքայազն Հարին, որի կինն առաջիկա շաբաթներին պատրաստվում է ծննդաբերության և չի հաճախել պատարագին:

Հարին և Մեգանը շնորհավորական ուղերձ են գրել իրենց ինստագրամյան էջում. «Շնորհավոր ծնունդդ Նորին Մեծություն, տատիկ: Ցանկանում ենք քեզ հրաշալի օր անցկացնել»:

Ապրիլի 21-ը թագուհու ծննդյան երկու տոնակատարություններից առաջինն է: Միապետի ծննդյան տարեդարձը պաշտոնապես տոնվում է հունիսին, որն ազգային տոն է բոլոր բրիտանացիների համար:

Ծննդյան երկու տոն նշելու ավանդույթը 250-ամյա պատմություն ունի, որը հիմնադրել է Ջորջ Երրորդ արքան:

 

Լրահոս

Դիտել ավելին