Կարևոր իրադարձություններ

Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21 Ապրիլ, 2019 21:17
Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 21-ին, ժամը 18:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա.Մ.-ի (ծնված 1933 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին